Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը, գրասենյակի միջպետական վեճերով Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության վարչության պետ Արամ
Արամյանը և գրասենյակի միջազգային արբիտրաժներում և օտարերկրյա դատարաններում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության վարչության պետ Քրիստինե Խանազադյանը 2024 թվականի ապրիլի 12-27-ը ներառյալ կգործուղվեն Նիդերլանդների Թագավորություն (Հաագա)՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հիման վրա ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի դատական գործերի շրջանակներում կողմերի ներկայացրած նախնական առարկություններին վերաբերող բանավոր լսումներին մասնակցելու նպատակով:
Այս մասին հայտնի է դառնում Փաշինյանի ստորագրած համապատասխան որոշումից։
ՄԱԿ-ի դատարանում լսումներ են ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ ՀՀ-ի գործերով
16:01, 01 ապրիլ 2024