Հետևեք մեզ։

Եթե Պուտինի դեմքին արցունքներ չեն երևում, դա չի նշանակում, թե նա ցավ չունի․ Պեսկով

16:44, 01 ապրիլ 2024
Եթե Պուտինի դեմքին արցունքներ չեն երևում, դա չի նշանակում, թե նա ցավ չունի․ Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը թույլ է տալիս, որ ողբերգությունները, ինչպիսին է Կրոկուսում տեղի ունեցած ահաբեկչությունը, ամբողջությամբ անցնեն իր միջով, եթե նրա դեմքին արցունքներ չեն երևում, դա չի նշանակում, թե նա ցավ չունի, ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

 

«Պետության ղեկավարը թույլ է տալիս, որ նման ողբերգություններն ամբողջությամբ անցնեն իր միջով, և հավատացեք ինձ, եթե նրա դեմքին արցունքներ չեք տեսնում, դա չի նշանակում, որ նա ցավ չունի, և դժվար թե որևէ մեկը երբևէ իմանա կամ հասկանա, թե ինչ է նա զգում, ներառյալ ինձ և ձեզ»,- ասել է Պեսկովը՝ «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդաշարի լրագրող Պավել Զարուբինին «Ռոսիա 1»-ի եթերում։