«Համաշխարհային նորարարությունները ժողովրդավարությունում (GID)» խորհրդարանական փոխանակման ծրագրին մասնակցելու համար 2024 թվականի ապրիլի 14-ից 18-ը Վաշինգտոն (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) կգործուղվեն Ազգային ժողովի պատգամավորներ Տաթևիկ Գասպարյանը և Արուսյակ Մանավազյանը:
Ճանապարհածախսը, օրապահիկը, ինչպես նաև գիշերավարձը՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի, կկատարվեն Հայաստանի Հանրապետության բյուջեի հաշվին։