Հետևեք մեզ։

ԱԺ իշխանական ու ընդդիմադիր պատգամավորները կմեկնեն Ստրասբուրգ

18:02, 01 ապրիլ 2024
ԱԺ իշխանական ու ընդդիմադիր պատգամավորները կմեկնեն Ստրասբուրգ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) տարեկան նստաշրջանի երկրորդ մասի աշխատանքներին մասնակցելու համար 2024 թվականի ապրիլի 13-19-ը Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվեն ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, ԵԽԽՎ-ում պատվիրակության անդամներ, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Արմեն Գևորգյանը, Արմեն Ռուստամյանը, Սոնա Ղազարյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, ինչպես նաև Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Արփինե Ֆեդոսեևան։

Այս մասին Hayastan.news-ը տեղեկանում է ԱԺ նախագահի ստորագրած կարգադրությունից։

 Գործուղման հետ կապված ծախսերը՝ ճանապարհածախսը (Ա. Գեւորգյանի՝ Երեւան-Ստրասբուրգ), օրապահիկը, ինչպես նաև գիշերավարձը՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի, կկատարվեն Հայաստանի Հանրապետության բյուջեի հաշվին։