Հետևեք մեզ։

Մոսկվայի «Կուրսկ» կայարանից մարդիկ տարհանվել են ռումբի ահազանգի պատճառով

18:03, 01 ապրիլ 2024
Մոսկվայի «Կուրսկ» կայարանից մարդիկ տարհանվել են ռումբի ահազանգի պատճառով

Անանուն ահազանգ է ստացվել Մոսկվայի «Կուրսկ» երկաթուղային կայարանում ռումբի տեղադրման մասին, ինչից հետո կայարանում գտնվող մարդիկ տարհանվել են շենքից։

Հաղորդվել է, որ տարածքում ներգրավվել են փրկարարներ։

Մոսկվայի ոստիկանությունը նշել է, որ որոնողափրկարարական աշխատանքների արդյունքների մասին հանրությանը կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։