Հետևեք մեզ։

Առողջապահության նախարարությունը «Տոցիլիզումաբ 162մգ/0,9մլ» դեղը պացիենտներին կտրամադրի անվճար

18:18, 01 ապրիլ 2024
Առողջապահության նախարարությունը «Տոցիլիզումաբ 162մգ/0,9մլ» դեղը պացիենտներին կտրամադրի անվճար
Առողջապահության նախարարությունը ձեռք է բերել և առաջին անգամ պացիենտներին անվճար տրամադրում է «Տոցիլիզումաբ 162մգ/0,9մլ» թանկարժեք դեղը: Այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։
 
«Այն նախատեսված է պատանեկան իդիոպաթիկ արթրիտ (ՊԻԱ) ունեցողների բուժման համար: Մինչ այժմ այս դեղը երբևէ անվճար չի տրամադրվել և պացիենտներից շատերը դեղի բարձր գնի պատճառով կիսատ են թողել անհրաժեշտ բուժումը:
Պատանեկան իդիոպաթիկ արթրիտը ամենատարածված մանկական ռևմատոլոգիական հիվանդությունն է, որի հետևանքով պացիենտների 30-56% մոտ առաջացնում է ցմահ հաշմանդամություն:
Դեղի անվճար տրամադրումը կկանխարգելի երեխաների հաշմանդամության զարգացման ռիսկը»,-ասվում է հաղորդագրության մեջ: