Հետևեք մեզ։

Եթե Աննա Հակոբյանի հետ ընթրիք է, իհարկե կմասնակցեմ, ես պետություն հարգող մարդ եմ. Արմեն Չարչյանի հորեղբոր աղջիկը 1մլն դրամանոց ընթրիքին մասնակցելու մասին. MediaHub.am

19:15, 01 ապրիլ 2024
Եթե Աննա Հակոբյանի հետ ընթրիք է, իհարկե կմասնակցեմ, ես պետություն հարգող մարդ եմ. Արմեն Չարչյանի հորեղբոր աղջիկը 1մլն դրամանոց ընթրիքին մասնակցելու  մասին. MediaHub.am

Ես հրավեր չեմ ստացել, եթե ստանամ՝ մեծ սիրով։ Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասել է «Դայմոնդ» ռեստորանային համալիրի հիմնադիր տնօրեն Նարինե Չարչյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք մասնակցելու է Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին, որին մասնակցելու են գործարար կանայք՝ վճարելով մեկ միլիոն դրամ գումար։

-Այսինքն՝ Դուք պատրաստ եք մեկ միլոն դրամ վճարել ու մասնակցել այդ ընթրիքի՞ն։

 

- Եթե Աննա Հակոբյանի հետ է, իհարկե։

 

-Դա ի՞նչ կտա Ձեզ, օրինակ, տիկի՛ն Չարչյան։

 

- Դե, ես գտնում եմ, որ եթե ինձ ինչ-որ մի տեղ հրավիրում է երկրի առաջին տիկինը, ապա չի կարելի մերժել։ Այդպես եմ ես մտածում։

 

-Այսինքն՝ Դուք մասնակցելու ցանկություն ունեք։ 

 

-Ըստ երևույթին, այդ ընթրիքը բարեգործական նպատակով է, և այդ մեկ միլիոնն ուղղված է լինելու բարեգործությանը։ Իսկ ես բոլոր բարեգործական ծրագրերին ընդառաջ եմ։ Աննա Հակոբյանի հետ էլ չունեմ ոչ մի խնդիր, որ չգնամ։ Ես պետություն ու պետականություն հարգող մարդ եմ։ 

 

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։

 

Հիշեցնենք, որ երբ կալանավորվել էր նախկին պատգամավոր Արմեն Չարչյանը, նրա հորեղբոր աղջիկ  աջակցություն էր հայտնել նրան։

Նշենք, որ Նարինե Չարչյանը «Իզմիրլյան» կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի հորեղբոր աղջիկն է։

Վերլուծական