Դամասկոսի Մեզզե շրջանի վրա իսրայելական օդային հարձակման հետևանքով սպանվել է գեներալ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի սիրիական և լիբանանյան ուժերի հրամանատար Մոհամմադ Ռեզա Զահեդին, հայտնում է Reuters-ը։ Նա ութ տարի ղեկավարել է զորքերը։ Իսրայելի ռազմաօդային ուժերը թիրախավորել են Դամասկոսում Իրանի հյուպատոսարանը։
Շենքն ամբողջությամբ ավերվել է, հայտնում է սիրիական պետական SANA գործակալությունը։ Բոլոր նրանք, ովքեր եղել են շենքում հրետակոծության պահին, մահացել են։ Իրանի դեսպանը չի տուժել, հաղորդել է Սաբրինը։ Դեսպանի գնահատմամբ՝ իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է հինգից յոթ մարդ: Ըստ Al Hadath-ի՝ հարվածների հետևանքով զոհվել է առնվազն ութ մարդ: