Հետևեք մեզ։

Ես մերժեցի՝ ասելով, որ նախընտրում եմ նրա քրոջը․ Մարկո Մատերացին խոսել է իր և Զիդանի բախման մասին

21:11, 01 ապրիլ 2024
Ես մերժեցի՝ ասելով, որ նախընտրում եմ նրա քրոջը․ Մարկո Մատերացին խոսել է իր և Զիդանի բախման մասին

Մարկո Մատերացին խոսել է 2006 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչում Զինեդին Զիդանի հետ իր բախման մասին, գրում է Armsport.am-ը։

Ֆրանսիա-Իտալիա հանդիպման լրացուցիչ ժամանակում Մարկո Մատերացին վիճել էր Զինեդին Զիդանի հետ՝ կոպիտ արտահայտություններ անելով քրոջ հասցեին։ Ի պատասխան՝ ֆրանսիացին գլխով հարվածել էր պաշտպանի կրծքին, ինչի համար ուղիղ կարմիր քարտ էր ստացել։ Եզրափակիչն ավարտվել էր իտալացիների հաղթանակով։

«Ինձ դա դուր չի գալիս, քանի որ այս դրվագը չի արտացոլում իմ ֆուտբոլային կարիերան: Դա չպետք է տեղի ունենար։ 

Բեռլինում լարված եզրափակիչում, վիճաբանությունների ու վիրավորանքների ներքո, Զիդանը ինձ առաջարկեց իր մարզաշապիկը, իսկ ես մերժեցի՝ ասելով, որ նախընտրում եմ նրա քրոջը։ Հետո նա շրջվեց ու արձագանքեց այնպես, ինչպես հիշում են բոլորը։

Դրանից հետո ես այլևս չեմ տեսել Զինեդինին»,- ասել է Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը:

Վերլուծական