Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը հայտնել է կուսակցության կառույցի ղեկավարի տեղակալի մահվան մասին։ Դենիզլի նահանգի շրջաններից մեկում կուսակցության հաղթանակի տոնակատարությունների ժամանակ պատշգամբը փլուզվել է, ինչի հետևանքով Մեհմեդ Պալազը մահացել է։
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Պատշգամբի փլուզման հետևանքով հոսպիտալացվբել է ևս յոթ անձ։Հիշեցնենք, որ հիմք ընդունելով տեղամասերի նախնական հաշվարկների արդյունքները՝ Թուրքիայի ընդդիմությունը իշխում է 35 քաղաքում, մինչդեռ իշխող կուսակցությունը հաղթել է 24 քաղաքում։