Երկուշաբթի օրը Մոսկվայում ջերմաստիճանի նոր ռեկորդ է գրանցվել՝ մայրաքաղաքում ջերմաստիճանը բարձրացել է մինչև 21,6 աստիճան, Telegram ալիքում հայտնել է Ֆոբոս եղանակային կենտրոնի առաջատար մասնագետ Միխայիլ Լեուսը։
«Այսպիսով, ապրիլի 1-ի համար Մոսկվայում ջերմաստիճանի նոր օրական ռեկորդն այժմ պլյուս 21,6 աստիճան է», - գրել է նա:
Նա հավելել է, որ ռեկորդները թարմացվել են նաև մերձմոսկովյան Մոժայսկում և Կոլոմնայում, որտեղ ջերմաստիճանը համապատասխանաբար կազմել է 21,2 և 20,4 աստիճան։
Մոսկվայում ջերմաստիճանի նոր ռեկորդ է գրանցվել
23:44, 01 ապրիլ 2024