Ճապոնիայի հյուսիսային ափերի մոտ 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Էպիկենտրոնը գտնվել է Հաչինոհե քաղաքից (Հոնսյու կղզի) 37 կմ հարավ-արևելք, որտեղ ապրում է մոտ 239 հազար մարդ։ Օջախը 59 կմ խորության վրա է։
Ցունամիի սպառնալիքի մասին տեղեկություններ չկան