Հետևեք մեզ։

Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է

01:40, 02 ապրիլ 2024
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է

8 տարի առաջ՝ 2016-իապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին 1994-ի և Հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ 1995-ի համաձայնագրերը, հարձակվեցին Արցախի Հանրապետության վրա․ քառօրյա պատերազմի հետևանքով հայկական կողմն ավելի քան հարյուր զոհ ունեցավ։

Ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները․ հրթիռահրետանային միջոցներ, զրահատեխնիկա, ականանետներ, հրանոթներ, մարտական անօդաչու թռչող սարքեր, «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ և այլն։

Առավել թեժ մարտեր են ընթացել արցախա-ադրբեջանական շփման գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններում։ Թշնամին թիրախավորել էր նաև խաղաղ բնակավայրերը, որի հետևանքով նաև զոհվել էր 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել էր։

Քառօրյա պատերազմը ևս հայկական եռամիասնության միասնական նպատակի մասին էր՝ պահել Արցախը, կռվել հանուն Արցախի․․․

Ապրիլի 5-ին Մոսկվայում ՌԴ ԳՇ պետի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի բանակների ԳՇ պետերի միջև կրակի դադարեցման բանավոր համաձայնություն է ձեռք բերվում: Նույն օրը Վիեննայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Հաջորդող ժամականաշրջանում համաձայնությունը հիմնականում պահպանվել է։

 

 

Վերլուծական