Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրինությունը փակել է «Գոյ» թատրոնի մուտքի դուռը և խոչընդոտում է թատրոնի բնականոն աշխատանքներին։ Այս մասին ասված է «Գոյ» թատրոնի տարածած հաղորդագրության մեջ։
«Ապրիլի 2-ին, ժամը12։00-ին
«Գոյ» թատրոնի անձնակազմը փորձելու է մուտք գործել թատրոն Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի մուտքով և Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի տնօրենից պարզաբանումներ ստանալ, որից հետո կտրվի մամուլի ասուլիս, ուստի հրավիրում ենք լրագրողներին ներկա գտնվելու վերոնշյալ թեմայով ասուլիսին»,-նշվում է հաղորդագրության մեջ։