Հետևեք մեզ։

Էսկալացիան ձեռնտու չէ ոչ մեկին, խաղաղություն ապահովելու միակ ճանապարհը բանակցությունների սեղանն է․ Մեթյու Միլլեր

11:20, 02 ապրիլ 2024
Էսկալացիան ձեռնտու չէ ոչ մեկին, խաղաղություն ապահովելու միակ ճանապարհը բանակցությունների սեղանն է․ Մեթյու Միլլեր

Մենք շարունակում ենք խրախուսել տարածաշրջանում արդար և արժանապատիվ խաղաղության պայմանների ստեղծումը, որտեղ հարգվում են բոլորի իրավունքները։ Կայուն խաղաղություն ապահովելու միակ ճանապարհը բանակցությունների սեղանն է։ Այս մասին իր հերթական ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

«Այսպիսով, մենք կշարունակենք պարզաբանել և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին, որ էսկալացիան ձեռնտու չէ ոչ մեկին»,- ասել է նա։ 

Հարցին՝ շաբաթավերջին Նիկոլ Փաշինյանի հետ նախատեսվում հանդիպմանը ադրբեջանական կողմը հրավիրվել է՞, Միլլերը պատասխանել է․ «Հիշեք, այս հանդիպումը Հայաստանի բարեփոխումների և նրա ժողովրդավարության, տնտեսության և ճկունության մասին է: Խաղաղության գործընթացը այս հանդիպման կիզակետում չէ. Սա հանդիպում է ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Հայաստանի միջև՝ քննարկելու տնտեսական դիվերսիֆիկացումը, մարդասիրական օգնությունը, փախստականներին աջակցելը և աջակցել Հայաստանի քաղաքական բարեփոխումներին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը: Դա տարածաշրջանային ուղղվածություն ունեցող հանդիպում չէ»։

Վերլուծական