Իսրայելի հարձակումը Դամասկոսում Իրանի հյուպատոսության շենքի վրա անպատասխան չի մնա: Այս մասին ասված է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հայտարարության մեջ՝ կապված Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի հարձակման հետ։
«Դամասկոսում Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսության վրա Իսրայելի հրթիռային հարձակման հետևանքով սպանվել են բրիգադային գեներալներ Մոհամմադ Ռեզա Զահեդին, Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմին և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի 5 այլ անդամներ»,- նշել է Իրանի նախագահը։
Իբրահիմ Ռաիսին ասել է, որ Իսրայելը երբեք չի հասնի իր նպատակներին նման գործողություններով, և որ այս քայլն անպատասխան չի մնա։