Իտալիայի առաջնության 30-րդ տուրի «Ինտեր» - «Էմպոլի» (2:0) հանդիպման ավարտից հետո Հայաստանի հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտեցել է տրիբունային, որտեղ հայ երկրպագուներն են եղել՝ Հայաստանի եռագույնով և խաղաշապիկը նվիրել նրանց։ Այս մասին հայտնի է դառնում Իտալիայի Ա Սերիայի թվիթերյան էջից։
«Ինտերը» 79 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը ։