Հետևեք մեզ։

Օրակարգում և՛ ՄԻՊ թեկնածուի ընտրության հարցն է, և՛ նրա անմիջական ղեկավարը Մհեր Սահակյանի վերաբերյալ միջնորդությունն է բերել, և հարցերն էլ ներկայացնում է Ալեն Սիմոնյանը, որի արարքի վերաբերյալ ՄԻՊ թեկնածուն դիրքորոշում չի հայտնել․ Գեղամ Մանուկյան

10:19, 11 ապրիլ 2023
Օրակարգում և՛ ՄԻՊ թեկնածուի ընտրության հարցն է, և՛ նրա անմիջական ղեկավարը Մհեր Սահակյանի վերաբերյալ միջնորդությունն է բերել, և հարցերն էլ ներկայացնում է Ալեն Սիմոնյանը, որի արարքի վերաբերյալ ՄԻՊ թեկնածուն դիրքորոշում չի հայտնել․ Գեղամ Մանուկյան

Ազգային ժողովն այսօր սկսել է հերթական քառօրյան, որի ընթացքում ելութով հանդես եկավ ՀՅԴ-ական, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Ազգային ժողով ներկայացված երկու հարցերը խիստ փոխկապակցված են Հայաստանում վերջին օրերին մեծ աղմուկ բարձրացրած իրադարձությունների հետ։ Մի կողմից արդեն ՄԻՊ թափուր պաշտոնի համար քաղաքական մեծամասնությունը թեկնածու է առաջադրել, մյուս կետով էլ ՄԻՊ թեկնածուի անմիջական վերադաս գլխավոր դատախազը ներկայացնելու է Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում իրականացնելու միջնորդությունը։ Ու հատկանշական է, որ օրակարգը ներկայացնում է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը»,-ասաց Գեղամ Մանուկյանը։

Նրա խոսքով՝ հանրային զայրույթ առաջացրած նրա անթույլատրելի խայտառակ հանրային պահվածքի մասին ՄԻՊ ներկայիս թեկնածու ԱնահիտՄանասյանը խուսափել է լրատվամիջոցներին որևէ դիրքորոշում ասել, նշելով, թե փաստեր չկան։

«Իրականում՝ կային փաստեր, արձանագրված էր, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չարաշահել է  իր կարգավիճակը՝ բացահայտ անհարգալից վերաբերմուքն դրսևորել հանրության ու հայրենիքում ապրող Կարեն Մկրտչյանի նկատմամբ։ Ավելին, նրա թիկնազորի անդամները, կարծելով, թե իրենք ոչ թե պաշտոնյաներ են, այլ «ախրանիկներ», բռնություն էին գործադրել։ Հիմա էլ, իշխանական մանիպուլյացիաներից հետո, Ալեն Սիմոնյանը ներողություն է խնդրել ՀՀ բոլոր քաղաքացիներից, բայց ոչ Կարեն Մկրտչյանից»,-արձանագրեց Գեղամ Մանուկյանը։

Նրա խոսքով՝ ամեն մի  հայրենակցի իրավունքն է իրենց քաղաքական դրքոշորումը հայտելու, իրենց գնահատականը տալու դավաճանությանը , հողատվությանը  ու հայրենազրկմանը։

«Թիկնազորով, թքոտելով, թքելով անհնար է մեր քաղաքացիներին զրկել այդ իրավունքից»,-եզրափակեց նա։