Բելառուսը պատրաստվում է պատերազմի: Այս մասին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Որևէ մեկին մի հավատացեք, որ մենք ուզում ենք կռվել: Մենք պատրաստվում ենք պատերազմի, ես հստակ եմ դրա մասին: Եթե խաղաղություն եք ուզում, պատրաստվեք պատերազմի: Դա շատ ճիշտ է», - ասել է Լուկաշենկոն Գրոդնո պաշտոնական այցի ժամանակ։
Բելառուսի նախագահի խոսքով, հանրապետությունում իրականացվում է համապատասխան ստորաբաժանումների անհրաժեշտ վերապատրաստում, զորքերին տրամադրվում է տարբեր տեսակի սպառազինություն և տեխնիկա։