Իրանի գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեին սպառնացել է Իսրայելին:
Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ խոսելով Սիրիայում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի հարձակման մասին՝ Խամենեին ասել է, որ «Իրանը կստիպի Իսրայելին զղջալ»։
«Մենք կստիպենք նրանց զղջալ այս և նմանատիպ հանցագործությունների համար»,- ընդգծել է Խամենեին։