Տարեսկզբից նոր շրջաններում ավելի քան 400 քառակուսի կիլոմետր տարածք անցել է ՌԴ ԶՈւ-ի վերահսկողության տակ, իսկ մարտին «ազատագրվել է» հինգ բնակավայր, ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«Մեր զինվորականների խիզախության և պրոֆեսիոնալիզմի շնորհիվ վերջին մեկ ամսվա ընթացքում Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում ազատագրվել են Զապորոժիեի շրջանի Նևելսկոյե, Օրլովկա, Տոնենկոե, Կրասնոյե և Միրնոյե գյուղերը։ Տարեսկզբին մեր վերահսկողության տակ է անցել Ռուսաստանի Դաշնության նոր շրջանների տարածքի 403 քառ.կմ»,-հայտնել է նա։
Շոյգուն նշել է Ռուսաստանի գրաված տարածքների թիվը
15:06, 02 ապրիլ 2024