Այսօր՝ ապրիլի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։20-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության «Կենտրոն» ենթակայանից Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության 06 խումբը կանչով մեկնել է Աբովյան փողոց Սայաթ-Նովա պողոտա խաչմերուկ, որտեղ՝ Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում դի են հայտնաբերել։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Մինչ դեպքի վայրի զննություն էր կատարում քննչական խումբը, Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 57-ամյա Ռ․ Պ․-ն է։
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։