Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է, որ Ռուսաստանի Դաշնությունը կհասնի Կրոկուսում ահաբեկչության պատվիրատուների բացահայտմանը։
«Այժմ դուք այլ գերատեսչությունների գործընկերների հետ մասնակցում եք մարտի 22-ին տեղի ունեցած արյունալի ահաբեկչության հետաքննությանը: Մեզ համար կարևոր է բացահայտել ոչ միայն անմիջական մեղավորներին, այլ նաև շղթայի բոլոր օղակներին, վերջնական հանցագործին, այս հանցագործության շահառուներին»,- ասել է Պուտինը՝ դիմելով ՆԳՆ կոլեգիայի ընդլայնված կազմով նիստի մասնակիցներին։
«Մենք անպայման կհասնենք նրանց»,- վստահեցրել է Պուտինը՝ խոսելով ահաբեկչության պատվիրատուների մասին։