«Եվրամիության հետ պատերազմի են պատրաստվում միայն այն երկրները, որոնք չեն հարգում ժողովրդավարությունը և մարդու ու քաղաքացիական իրավունքները»:
Կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն նման կարծիք է հայտնել՝ ի պատասխան Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի արտահայտած տեսակետների։
Նշենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարություն է արել, որ իր երկիրը պատրաստվում է պատերազմի։
Նա հավելել է, որ այդ նպատակով բանակի բոլոր զինված ստորաբաժանումներին տրվել են համապատասխան առաջադրանքներ։