«Գոյ» թատրոնի դերասան Սարգիս Արզումանյանը հայտնել է վաղվանից անժամկետ նստացույց սկսելու մասին։
«Նստելու եմ «Գոյ» թատրոնի դռան մոտ այնքան, մինչև ինչև մեր թատրոնի դուռը մեր առաջ բացվի ու ես իմ ընկերների հետ մտնեմ թատրոն»,-ասաց դերասանը՝ լրագրողների հետ զրույցում:
Նշենք, որ պատճառն այն է, որ կառավարության որոշմամբ «Գոյ» թատրոնը միացվել է Սունդուկյանի անվան թատրոնին և գործելու է նրա կազմում: Դերասանական անձնակազմը դեմ է, «Գոյ» թատրոնի դռներն էլ փակ են։