ՆԱՏՕ-ն կարևորում է հարաբերությունները Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրների հետ։ Այս մասին առցանց ճեպազրույցում ասել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Ջուլիաննա Սմիթը։
Դեսպանը հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը վերջերս այցելել է Հարավային Կովկասի տարածաշրջան։
Դիվանագետի խոսքով՝ ՆԱՏՕ-ն յուրահատուկ հարաբերություններ ունի Հարավային Կովկասի երկրների հետ։
Ջուլիաննա Սմիթը խոսել է նաեւ ՆԱՏՕ-ի եւ Վրաստանի հարաբերությունների մասին։ Նա նշել է, որ դաշինքը բարձր է գնահատում դաշինքին միանալու Վրաստանի ցանկությունը։
«Մյուս երկու երկրները՝ Ադրբեջանը և Հայաստանը, նույնպես գործընկերային հարաբերություններ ունեն ՆԱՏՕ-ի հետ, և այս երկրները նույնպես հնարավորություններ են փնտրում խորացնելու իրենց հարաբերությունները։ Հասկանալի է, որ ոչ բոլոր երկրներն են փնտրում ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհներ, բայց քննարկում են համագործակցության հնարավորությունները ընդհանուր սպառնալիքների ու վտանգների դեմ պայքարում։ ՆԱՏՕ-ն գնահատում է դաշինքը այս տարածաշրջանի երկրների հետ»,-ասել է նա։