Ապրիլի 2-ին, ժամը 13։58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թամանցիների փողոցում այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։05-ին, մարվել՝ 14։08-ին։ Մասամբ այրվել են «VAZ» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ա․ Ղ․) շարժիչի հատվածը և ցուցիչների վահանակը։