ՀՀ վարչատարածքային բաժանման օրենքի համաձայն՝ Տավուշի մարզն ունի չորս խոշորացված համայնք, որոնց բնակավայրերի շարքում այդ չորս բնակավայրերը չկան։ Դրանք Տավուշի մարզինը չեն, հետևաբար՝Հայաստանինը չեն, սխալ տեղեկատվություն է փոխանցվում։
Այս մասին այսօր ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում ասել է իջևանցի ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանը, ում եղբայրը Տավուշի մարզպետն է ու Նիկոլ Փաշինյանի քավորը։
Ղալումյանն ասաց, որ ոսկեպարցիների նամակի բովանդակությանը ծանոթ չէ, որն ուղղված էր Փաշինյանին և որով դեմ էին արտահայտում սահմանի այս հատվածում տարածքային զիջումներին։
«Խնդիրներ առաջանալու են, այդ մասին նշել է նաև վարչապետ Փաշինյանը՝ բնակիչների հետ հանդիպմանը, բայց մենք գտնում ենք, որ դա պետք է անենք»,-ասաց ՔՊ-ականը։
Հարցին, թե ինչ են առաջարկում լրագրողները, ի պատասխան հայտնեցին՝ չզիջել, ՔՊ-ականն ասաց՝ մերը չի։
Ըստ նրա՝ Տավուշից ոչ մի բնակավայր չի հանձնվելու, այդ գյուղերն էլ գյուղերը հայկական չեն։