Ապրիլի 2-ին, ժամը 18:35-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ելփին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 98-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա․ Ս․) և «Suzuki» (վարորդ՝ Պ․ Կ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 60 մ) և գլորվել ձորը, իսկ «Suzuki» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել երթևեկելի հատվածում։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ Ա․ Ս․-ն հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար։
Փրկարարները հոսանքազրկել են «Suzuki» մակնիշի ավտոմեքենան և փակել «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։