Հետևեք մեզ։

Քաղաքական հայտարարություններ չեմ մեկնաբանում․ ՔՊ-ի ՄԻՊ թեկնածուն հրաժարվեց մեկնաբանել Փաշինյանի հայտարարությունը (տեսանյութ)

11:14, 11 ապրիլ 2023
Քաղաքական հայտարարություններ չեմ մեկնաբանում․ ՔՊ-ի ՄԻՊ թեկնածուն հրաժարվեց մեկնաբանել Փաշինյանի հայտարարությունը (տեսանյութ)

Ազգային ժողովն այսօր սկսել է հերթական քառօրյան,որի օրակարգում նոյեմբերից դատախազի տեղակալ նշանակված Անահիտ Մանասյանին ՄԻՊ ընտրելու մասին հարցն է։ Նրա թեկնածությունն առաջադրել է ՔՊ-ն։

 ՄԻՊ թեկնածուին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատագամավոր Գեղամ Մանուկյանը․ «Այս ամբիոնից ամենածայրահեղ հայտարարություններն են արվել Սահմանադրական դատարանի հասցեին, մեջբերեմ մեկը․ «Սահմանադրական դատարանը ձեզ հայտնի հանգամանքների բերումով ՀՀ-ում ամենավարկաբեկված ինստիտուտներից մեկն է։ 2020 թվական, Նիկոլ Փաշինյան»։Դուք ՍԴ-ում աշխատել եք մինչև 2018-ի մարտ ամիս, արդյո՞ք դուք աշխատեք եք ՀՀ ամենավարկաբեկված ինստիտուտներից մեկում՝ երբ եղել եք ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի խորհրդականը»։

«Ի սկզբանե ասել եմ, որ քաղաքական հայտարարություններ չեմ մեկնաբանում, կներկայացնեմ իմ տեսակետը ՍԴ գործունեության առանչությամբ։ Սկսեմ նրանից, որ որպես ՍԴ-ում աշխատած անձ, էթիկապես կոռեկտ չեմ համարի պետական այլ հաստատությունների վերաբերյալ որևէ տեսակետ հնչեցնելը, կարծում եմ, որ թե ես, թե իմ գործընկերները , փորձել ենք մշակել ավանդույթների այնպիսի համակարգ, որը հնարավորություն կտար պատշաճ մակարդակով իրականացնել սահմանադրական արդարադատություն»,-ասաց ՔՊ-ի թեկնածուն։

Արձագանքելով, Գեղամ Մանուկյանն ասաց, որ ինքը չէր էլ ցանկանում, որ քաղաքական գնահատական տար քաղաքական հայտարությանը․ «Բայց շատ կարևոր է, որ ՄԻ պաշտպանը շատ սկզբունքային լինի այդ հարցում, որովհետև տվյալ դեպքում ՀՀ քաղաքական իշխանությունը 4 տարի ամենավերջին հայտարարություններով վարկաբեկել է ՍԴ-ն, և դուք պակտերացրեք, չեմ ուզում ձեզ վիրավորել, պատկերացրեք ՀՀ քաղաքացու վիճակը, որն ուզում է դիմել ՄԻ պաշտպանին, մեկ էլ ասում է՝ 2023-2018 թթ․ ՄԻ պաշտպանն աշխատել է Հայաստանի ամենավարկաբեկված կառույցում։ Դրա համար էի ակնլալում ստանալ պատասախան՝ արդյո՞ք ամենավարկաբեկվածն է եղել, թե ոչ»։

Մանասյանը լռում էր, ինչից հետո Ալեն Սիմոնյանը հարցրեց՝ չե՞ք պատասխանում, և նա արձագանքեց․ «Շնորհակալ եմ, իմ նպատակը խնդիրները սրացնելը չէ»։