Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Telegram-ի ալիքում ասել է, որ սիրում է "Моральный кодекс" խմբի «Ցտեսություն, մայրիկ» երգը։ «Թինա Կանդելակին հարցրեց՝ ո՞րն է 90-ականների քո ամենասիրելի ռուսական երգը, բայց կա ոչ միայն սիրելի, այլ նաև այն ժամանակվա հատկապես սիրելի երգը»,- գրել է Զախարովան։
«Հենց 90-ականների սկզբին, ես ավագ դպրոցում էի, սա բողոքի տրամադրություն էր, անկախ թռիչքի մեջ լինելու զգացողություն, և հանկարծ այդ խմբի երգն ու ամենակարևորը տեսահոլովակը․ ինչպե՞ս այդ ամենը միաձուլվեց: Տեսանյութը ֆենոմենալ էր», - ավելացրել է նա: