Telegram-ը վերսկսել է աշխատանքը խափանումից հետո՝ համաձայն Downradar խափանումների հետևման ծառայության տվյալների։ Երեքշաբթի ավելի վաղ Telegram-ի օգտատերերը դժգոհել էին մեսենջերի աշխատանքից։ Մասնավորապես, խնդիրներ են նկատվել լուսանկարների և տեսանյութերի, ձայնային և տեսահաղորդագրությունների բեռնման ժամանակ։ Ինչպես РИА Новости-ին հայտնել են Megafon-ի մամուլի ծառայությունից, Telegram-ից տրաֆիկի ծավալների նվազում է գրանցվել, սակայն խնդիրը կապված չէ օպերատորի ցանցի հետ։
Մոսկվայի ժամանակով 21.30-ի դրությամբ հարթակում արձանագրվել է մեսենջերի աշխատանքի վերաբերյալ 15 բողոք, Մոսկվայի ժամանակով ժամը 19.20-ի սահմաններում, ավելի քան 1400 բողոք է եղել: Նրանց մեծ մասը եկել է Մոսկվայից և Սանկտ Պետերբուրգից։ Բացի ռուսներից, Telegram-ի աշխատանքից դժգոհել են նաև Ուկրաինայի և Բելառուսի բնակիչները։