ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ իրեն զարմացրել է պաշտոնական Երևանի հիացմունքը Եվրոպական միության րժեքների նկատմամբ՝ հաշվի առնելով բուն Հայաստանի հնագույն քաղաքակրթությունն ու մշակույթը։ Ավելի վաղ Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանն ասել էր, որ Հայաստանը, նրա ժողովուրդը և «հայկական ժողովրդավարությունը» վաղուց կիսում են եվրոպական արժեքների համակարգը։ Բանախոսը, կարծիք հայտնելով, թե արդյոք Հայաստանը կդառնա ԵՄ անդամակցության թեկնածու, ասաց, որ երկրի համար սա «ամենացանկալի և ճիշտ տարբերակն է, որին մենք պետք է գնանք»։
«Գիտե՞ք ինձ ինչն է զարմացնում․ ինչո՞ւ են Երևանի ներկայիս իշխանությունների ներկայացուցիչներն այդքան քարոզում, ինչո՞ւ են հին հայկական քաղաքակրթությունը համեմատում մշակույթի, պատմության հետ, որը, ներեցեք, եվրոպական ժողովրդավարությունից շատ առաջ էր, ներկայիս Եվրամիության հետ, որն իսկապես փակուղում է», - ասել է Զախարովան «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում: