Հետևեք մեզ։

Թայվանում տեղի է ունեցել վերջին 25 տարվա ընթացքում ամենահզոր երկրաշարժը (տեսանյութ)

07:33, 03 ապրիլ 2024
Թայվանում տեղի է ունեցել վերջին 25 տարվա ընթացքում ամենահզոր երկրաշարժը (տեսանյութ)

Թայվանում տեղի է ունեցել 7,2 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով առնվազն 1 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ՝ վիրավորվել։ Սա կղզուն հարվածած ամենահզոր երկրաշարժն է վերջին 25 տարվա ընթացքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Թայվանի հրշեջ ծառայությունը հաղորդել է, որ առնվազն 26 շենք է փլուզվել, որոնց կեսից ավելին՝ արևելյան Հուալյան շրջանում, որտեղ էլ գտնվել է երկրաշարժի էպիկենտրոնը։ Ավելի քան 50 մարդ վիրավորվել է։ Շուրջ 20 մարդ դեռ փլատակներում է։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 15 կմ խորության վրա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները