Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ապրիլի 3-ին, ժամը 06:33-ին ահազանգ է ստացվել, որ Մուսալեռ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Պ.) բախվել է արտաքին լուսավորության սյանը և կողաշրջվել: Վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղղել այն։