Ստամբուլի կենտրոնում բռնկված խոշոր հրդեհի հետ կապված ձերբակալվածների թիվը հասել է 9-ի՝ ներառյալ գիշերային ակումբի սեփականատերերն ու պատասխանատու մենեջերը, որտեղ վերանորոգման աշխատանքներ էին ընթանում։ Այս մասին չորեքշաբթի գրել է Star թերթը։
Ստամբուլի կենտրոնում՝ Շիշլի թաղամասում, 16 հարկանի շենքի առաջին հարկում գտնվող գիշերային ակումբում հրդեհ է բռնկվել, ակումբում վերանորոգման աշխատանքներ էին ընթանում։ Գրանցվել է մահվան 29 դեպք։
Թուրքիայի նախագահի աշխատակազմը հայտնել է, որ Էրդողանը զանգահարել է ներքին գործերի նախարար Ալի Երլիքայային և պարզել միջադեպի մանրամասները։
«Բեշիքթաշի գիշերային ակումբում բռնկված հրդեհի առնչությամբ, որտեղ 29 մարդ է զոհվել, բերման են ենթարկվել ընդհանուր առմամբ 9 կասկածյալներ, այդ թվում սեփականատերերը և պատասխանատու մենեջերը»,- գրում է հրատարակությունը։