Մենք վճռականորեն հայտարարել ենք իրանական կողմին, որ մենք կապ չունենք Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարձակման հետ։ Այս մասին ճեպազրույցում ասել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Սաբրինա Սինգհը։
Նա ասել է, որ իր երկրի պաշտոնական դիրքորոշումը դիվանագիտական ուղիներով փոխանցվել է Թեհրանին։
Սինգհի խոսքով, հնարավոր չի եղել պարզել ավիահարվածների արդյունքում զոհված Հեղափոխության պահապանների կորպուսի շարքային սպաների ինքնությունը։
Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ իր երկիրը չի աջակցում դիվանագիտական ներկայացուցչությունների վրա հարձակումներին՝ անկախ պատճառներից։
Նշենք, որ իրանական կողմը տեղեկություն էր տարածել նշված միջադեպի ժամանակ 7 մարդու մահվան մասին։