Երեւանի ավագանու այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված էր քաղաքապետի ընտրության հարցը։ «Իմ քայլը» խմբակցության անդամները, սակայն նիստին չէին ներկայացել։
Երեւանի քաղաքապետի պաշտոնակատար Լեւոն Հովհաննիսյանը նիստերի դահլիճում մենակ էր, նա նախ 30 րոպե ընդմիջում հայտարարեց, որ նիստը չի կայացել։:
Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ապրիլի 4-ի նիստում որոշում էր կայացվել Երեւանի քաղաքապետի արտահերթ ընտրության օր նշանակել ապրիլի 11-ը, սակայն «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Գալջյանը հայտարարել էր, որ «Իմ քայլը» խմբակցությունն այս պահի դրությամբ որոշում ունի նոր քաղաքապետ չընտրել՝ հաշվի առնելով, որ ընտրություններին մի քանի ամիս ժամանակահատված է մնացել: Նա տեղեկացրել էր, որ նիստին չեն մասնակցելու։