Դիմակավրոված ու զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:05-ի սահմաններում անհայտ անձը մտել է Բագրատունյաց 7 հասցում գործող «ՀայՓոստ»-ի «0039» փոստային բաժանմունք, և զենքը պահելով աշխատակիցների վրա, պահանջել է այնտեղ գտնվող ամբողջ գումարը:
Shamshyan.com-ը հաղորդում է, որ ատրճանակով զինված անձը եղել է բժշկական դիմակով և զենքը ձեռքին թափահարելով՝ պահանջել է, որպեսզի գումարը լցնեն իր կողմից աշխատակիցների մոտ նետված պոլիէթիլենային տոպրակի մեջ։ Հանցագործը չի կարողացել գողությունն ավարտին հասցնել։
Ոստիկանության Երևան քաղաքի վաչության քրեական հետախուզության բաժնի ծառայողներն արդեն պարզել են ենթադրյալ հանցագործի ինքնությունը, սակայն նախաքննության շահերից ելնելով՝ մանրամասներ այս պահին չեն հրապարակվում: