Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը նախատեսում է խորհրդարանին կրկին ներկայացնել օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը։ Այս մասին ասել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։
«Խորհրդարանական մեծամասնությունը, խորհրդակցելով կուսակցության քաղխորհրդի հետ, որոշել է կրկին խորհրդարան ներկայացնել արտաքին ազդեցության թափանցիկության մասին օրինագիծը», - ասել է Մդինարաձեն ճեպազրույցում։