Ռուսաստանը նկատել է, որ դեռ մարտի 7-ին ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեսպանատները նախազգուշացումներ են հրապարակել Մոսկվայում ահաբեկչությունների վտանգի մասին։ Այս մասին ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։
«Մենք նկատեցինք, որ մարտի 7-ին ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեսպանատները նախազգուշացումներ հրապարակեցին իրենց քաղաքացիներին առաջիկա 48 ժամվա ընթացքում Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վտանգի մասին։ Հենց այդ օրը, ինչպես ականատեսները հայտնեցին, հանցագործները այցելել են Կրոկուս՝ տեղում իրավիճակը գնահատելու համար»,- ասել է Պատրուշևը՝ ելույթ ունենալով Աստանայում ՇՀԿ անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների 19-րդ տարեկան հանդիպման ժամանակ։