Հետևեք մեզ։

Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը կսկսվի 2024 թվականի վերջին կամ 2025 թվականի սկզբին

12:57, 03 ապրիլ 2024
Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը կսկսվի 2024 թվականի վերջին կամ 2025 թվականի սկզբին

Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը կսկսվի 2024 թվականի վերջին կամ 2025 թվականի սկզբին.այս մասին ասաց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը։

«Դրանից հետո ոսկու՝ որպես հումքի հետ կապված խնդիրներ չեն լինի»,-ասաց Թունյանը՝ ոսկու, պլատինի և պալադիումի ձուլակտորների արտահանման համար մաքսատուրքեր սահմանելու նախագծի քննարկման ժամանակ։

Հիշեցնենք, որ հունվարին Հայաստանի կառավարությունը ձեռք է բերել հանքավայրը շահագործող «Լիդիան Արմենիայի» բաժնետոմսերի 12,5%-ը։