«Ինտերի» մարզիչ Մասիմիլիանո Ֆարիսը խոսել է միլանյան թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:
«Նա ֆանտաստիկ մարդ է և հիանալի խաղացող, որին մենք ուրախ ենք ունենալ: Հաճելի է տեսնել, թե նա ինչպես է խաղում և մարզվում»,- ասել է Ֆարիսը:
Հիշեցնենք, որ Իտալիայի ընթացիկ առաջնությունում Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է 30 խաղի, դարձել 2 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ։
Աղբյուրը՝ Armsport.am