Հետևեք մեզ։

29 հազար դրամ և տուգանային 2 միավոր՝ լուսաթափանցելիության թույլատրելի չափը մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ խախտելու համար

13:04, 03 ապրիլ 2024
29 հազար դրամ և տուգանային 2 միավոր՝ լուսաթափանցելիության թույլատրելի չափը մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ խախտելու համար

Լուսաթափանցելիության թույլատրելիության չափի խախտման համար ապրիլի 5-ից սկսած նախատեսվելու է կրկնակիություն։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ապրիլի 3-ին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արման Չիլինգարյանը։

«Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ անգամ անելու համար նախատեսվելու է տուգանք 29 հազար դրամի չափով և 2 տուգանային միավոր: Մեր հորդորն է վարորդներին, որոնք դեռևս չեն մաքրել իրենց ավտոմեքենաների ապակիները կամ չեն բերել լուսաթափանցելիության թույլատրելի չափի սահմաններին, մինչև ապրիլի 5-ը այդ գործողությունը կատարեն, որպեսզի հետագայում չունենանք խնդիրներ»,- շեշտեց Արման Չիլինգարյանը։