Հետևեք մեզ։

Ուղևորությունը մասնավոր է․ որտեղ է գտնվում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը

13:22, 03 ապրիլ 2024
Ուղևորությունը մասնավոր է․ որտեղ է գտնվում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը պարզաբանել է լուրերը, ըստ որի Ռոբերտ Քոչարյանը երկու ամսից ավելի է, որ Հայաստանում չէ:

Նա, մասնավորապես, ի պատասխան Yerevan.Today-ի հարցերի, ասել է հետևյալը․ «Հիշեցնեմ, որ  դեկտեմբերին դատարանին միջնորդություն էր ներկայացվել բուժման նպատակով թույլ տալ նախագահ Քոչարյանին մեկնել երկրից: Դատարանը միջնորդությունը մերժեց: Եվ միայն այդ պատճառով նախագահը համաձայնեց վաղեմության հիմքով գործի կարճմանը՝ բուժման նպատակով երկրից բացակայելու համար: Սրա մասին փաստաբանը հստակ պարզաբանումներ տվել է:

Այո, նա որոշ ժամանակ է, ինչ գտնվում է արտերկրում:  Ուղևորությունը մասնավոր է և զուտ վերոշարադրյալ նպատակով:

Հատուկ ընդգծեմ, որ նախագահը մշտական և ակտիվ կապի մեջ է ֆրակցիայի հետ: Այսքանը»։