ՆԱՏՕ-ի երկրների ռազմական մատակարարումները Ուկրաինա պետք է իրականացվեն ոչ թե կամավոր, այլ պարտադիր հիմունքներով։ Այս մասին Բրյուսելում դաշինքի երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը ժամանելուն պես լրագրողներին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«Մենք պետք է փոխենք մեր աջակցության դինամիկան: Մենք պետք է ապահովենք հուսալի և կանխատեսելի աջակցություն Ուկրաինային պատերազմի ողջ ընթացքում: Հետևաբար, մենք պետք է ավելի քիչ ապավինենք կամավոր ներդրումներին և ավելի շատ՝ ՆԱՏՕ-ի շրջանակներում ստանձնած պարտավորություններին»,- ասել է նա։