Վրաստանի խորհրդարանի այսօրվա նիստը մեկնարկել է պատգամավորների միջև վեճով։
Ընդդիմադիր «Քաղաքացիներ» կուսակցությունից պատգամավոր Ալեկո Էլիսաշվիլին ասել է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը խորհրդարան կրկին ներկայացնելը վիրավորանք է բոլորի համար և որ դա «ռուսական օրենք» է։
Էլիսաշվիլիի հայտարարությունը իշխող կուսակցության պատգամավորները դիմավորել են բողոքով, որը հետագայում վերածվել է բախման։
Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին պատգամավորներից պահանջել է չօգտագործել «ռուսական օրենք» բառը։ Այնուհետեւ խոսնակը նիստերի դահլիճից հեռացրել է Ալեկո Էլիսաշվիլիին։