Հետևեք մեզ։

Ասում եք՝ կարևորում եք հանդուրժողականությունը, բայց Դուք անհաղորդ մնացիք և լուռ, երբ հանձնաժողովում այդ մթնոլորտը չէր, իսկ դա վտանգավոր է․ ընդդիմադիր պատգամավորի դիտարկումները՝ ՔՊ-ի ՄԻՊ թեկնածուին (տեսանյութ)

12:10, 11 ապրիլ 2023
Ասում եք՝ կարևորում եք հանդուրժողականությունը, բայց Դուք անհաղորդ մնացիք և լուռ, երբ հանձնաժողովում այդ մթնոլորտը չէր, իսկ դա վտանգավոր է․ ընդդիմադիր պատգամավորի դիտարկումները՝ ՔՊ-ի ՄԻՊ թեկնածուին (տեսանյութ)

Դուք ասում եք՝ անչափ կարևորում եք հանրային հանդուրժողականությունը, բայց այն  հանձնաժողովում որտեղ ձեզ ներկայացնում էին  որպես ՄԻՊ թեկնածու, ոչ միայն անհանդուրժողականություն էր, այլ խայտառակ բառապաշար էր հնչում։ Ես ակնկալում էի, որ Դուք ինչ -որ վերաբերմունք ցույց կտայիք, բայց դուք որոշեցիք լռել ու անհաղորդ մնալ, իսկ դա վտանգավոր է։

Այս մասին այսօր Ազգային ժողովում ՔՊ-ի ՄԻՊ թեկնածու, Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական, այժմ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ընկերուհի-տեղակալ Անահիտ Մանասյանին ասաց ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը, հիշեցնելով ՄԻՊ թեկնածուին այն նիստը, որտեղ ՔՊ-ականները սպառնում էին «կտրել» ընդդիմադիր Էդգար Ղազարյանի լեզուն, ականջները։

Շարունակելով, Աննա Գրիգորյանն ասաց․ «Երկրորդ արձանագրումս այն է, որ ձեր ելույթում  չխոսեցիք սահմանամերձ շրջանների մասին, օրինակ, հիմա Տեղ համայնքում կադաստրային փաստաթղթերով մարդկանց պատկանող հողերն օկուպացված են ադրբեջանցիների կողմից, երեք ամիս է ՄԻՊ չունենք, դուք հատուկ շեշտադրում չարեցիք։
Երրորդը, Դուք գլխավոր դատախազի տեղակալն եք, և այստեղ եք դառնալու ոչ թե գլխավոր դատախազ, այլ Մարդու իրավունքների պաշտպան, որի առաքելությունն է պաշտպանել մարդկանց իրավունքներն ու հիմնարար  ազատությունները, հիմա Դուք համարձակություն, կամք, կունենա՞ք քննադատելու դատախազության գործունեությունը, և հաշվի առենելով, որ տիկին Վարդպաետյանը ձեր ընկերուհին է, Դուք համաձակություն կունենա՞նք քննադատելու ձեր ընկերուհուն և նրա որոշումները։

 

Արձագանքելով Անահիտ Մանասյանն ասաց, որ առաջին հարցի հետ կապված՝ յուրաքանչյուրն ունի իր կերպարն ու ձևն հարցրին անդրադառնալու․«Այն բոլոր հաստատություններում, որտես ես եղել եմ, ոչ թե բարձրաձայնել եմ խնդիրների մասին, առանց հատուկ ինչ-որ տեղ ինձ վրա գովազդային վահանակներ փակցնելու, ինչը ենթադրում է, որ միայն բարձր ձայնով ինչ որ խնդիրների մասին խոսելը չէ, որ խնդրի ուղղությամբ քայլեր ձեռնարկել է, ատելուիթյան խոսք, բռնությունը, շատ բացասական է, պետք է բացառել, դա իմ ընթացիկ օրվա շրջանակներում է»։

 

Տեղ համայնքի հարցի վերաբերյալ Մանասյանն ասաց, որ հատուկ ամենաառաջին հարցը բարձրացրել է Արցախում առաջացած հումանիտար խնդիրներկ վերաբերյալ, մյուս մասով ժամանակը չի ներել, բայց շատ ուրախ կլինի, որ միասին, նաև այլ պատգամավորների հետ ավելի մանրամասն այդ հարցերը քննարկեն։

 

«Հաջորդ հարցը Գլխավոր  դատախազության մասով, մի անգամ էլ շեշտեմ, որ գլխավոր դատախազության առաջնահերթ խնդիրը պետք է լինի մարդու իրավունքների պաշտպանությունը․ ես ընդամենը հինգ ամիս եմ եղել գկխավոր դատախազի տեղակալ, 14 տարվա այլ փորձ ունեմ։ Ինչ վերաբերում է գլխավոր դատախազի հետ ունեցած հարաբերույթուններին, ես շատ այլ մարդկանց հետ ևս ունեմ շատ մարդկային, ազնիվ հարաբերություններ, արդեն նշել եմ, որ այդ հարաբերոյւթյունների համար արդարանալու կարիք չունեմ, այլ հպարտանում եմ, ի դեպ նման հարաբերթւյոններ չունեմ միայն գլխավոր դատախազի հետ, այլ շատ այլ տարբեր կառույցերում աշխատող անձանց հետ, բայց երբևէ դրանք չեն ազդել իմ մասնագիտական գործունեության վրա ևես պատրաստ եմ գնահատական հնչեցնել այդ կառույցների վերաբերյալ»,- ասաց Մանասյանը, խուսափելով տալ Վարդապետյանի անունը և կրկին հնչեցրեց ընդհանրական կարծիք՝ կառույցների։

Արձագանքելով, Աննա Գրիգորյանն ասաց, որ գովելի է, որ Մանասյանը նման շրջապատ ունի, բայց այս դեպքում իր ընկերուհին գխավոր դատախազն է, և նա նաև այն մարդն է, որին առնչվելու է մարդու իրավունքների խախտումները

«Քանի որ դուք ասում եք՝ կաշկանդվածություն չունեն, եկեք մի այսպիսի վարժություն անենք։ Դուք գիտեք, որ Աննա Վարդապետյանը, երբ Փաշինյանի օգնականն էր, ուղիղ գրավոր ցուցումներ էր տվել և ուղղորդել էր քրեական վարույթ իրականացնող մարմնին, որն անկախ  մարմին է։ , Հիմա, եթե Դուք որևէ կաշկանդվածություն չունեք, հայտնեք Ձեր վերաբերմունքն այդ երևույթին։ Պատկերացրեք, ՄԻՊ եք, ընտրվելու եք, հաստատ, հիմա եղել է միջամտություն վարույթին, որն է ձեր գնահատականը արարքին, որն արել է Փաշինյանի օգնականը, գործող դատախազը»,-ասաց Աննա Գրիգորյանը։