Հետևեք մեզ։

Արցախից Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը կալանավորվել է

15:57, 03 ապրիլ 2024
Արցախից Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը կալանավորվել է

Մարտի 29-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել երկու անձ. «Լուրերի» տեղեկություններով՝ նրանք ամուսիններ են՝ Սամվել (Սարգիս,-խմբ) Գալստյանն ու Մարգարիտա Շահնազարյանը: 

Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին չհայտնելով անձանց ինքնությունը, նշել էր, որ տեղափոխված անձինք պատկան մարմինների և հարազատների հետ են։

Hayastan.news-ը ՔԿ նախագահի խոսնակ Գոռ Աբրահամյանից հետարքրքվեց, թե Սարգիս Գալստյանին առնչվող քրեական վարույթ նախաձեռնվե՞լ է, ինչին ի պատասխան Գոռ Աբրահամյանն ասաց․ «Ձեր նշած անձին մեղարդանք է ներկայացվել լրտեսության համար և կալանքն է ընտրվել որպես խափանման միջոց»։

Քննչական կոմիտեից այլ մանրամասներ չեն հայտնում։