Հետևեք մեզ։

«Արարատ Միրզոյանի նման մարդիկ Հայաստանը փակուղի են տանում». Զախարովա

16:08, 03 ապրիլ 2024
«Արարատ Միրզոյանի նման մարդիկ Հայաստանը փակուղի են տանում». Զախարովա

«Արարատ Միրզոյանի նման մարդիկ Հայաստանը փակուղի են տանում».

Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով արգենտինական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը, թե «Ռուսաստանը և Հայաստանը խոսում են տարբեր լեզուներով։ 

«Ակնհայտ է, որ սա արտացոլում է Հայաստանի ներկայիս իշխանությունների ցանկությունը՝ զոհաբերել Ռուսաստանի և մյուս ամենամոտ դաշնակիցների ու գործընկերների հետ կապերի ողջ զանգվածը՝ հանուն անցողիկ բոնուսների, որոնցով Երևանը հրապուրվեց ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից»,- եզրափակել է Զախարովան։ հավելելով, որ Հայաստանի իշխանություններն իրենց գործողություններով «վաճառում են իրենց ժողովրդին»։